Բելգիայում անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա
ՄիջազգայինՇարլերուայում անհայտ անձը մաչետեով հարձակվել է երկու ոստիկանների վրա, ինչի հետեւանքով իրավապահները վիրավորում են ստացել: Այս մասին հայտնում է «Բի Բի Սի»-ն:
Հարձակումը կատարվել է քաղաքի գլխավոր ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու: Ոստիկանները վիրավորել են անհայտ չարագործին:
Ականատեսների խոսքով հարձակվողը բղավում էր «Ալլահ Ակբար»:
Հիմա դեպքի վայրը շղթայված է: