Թրամփի տնտեսական թիմը միլիարդատերերից է բաղկացած
ՄիջազգայինՀանրապետականն կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը ներկայացրել է տնտեսական հարցերով խորհրդականների թիմը, որը բաղկացած է գերազանցաբար միլիարդատերերից: DW –ն, վկայակոչելով The Washington Post–ը, հայտնում է, որ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականներն են դարձել 13 գործարարններ, որոնց միջին եկամուտը կազմում է «առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլար»: Նրանց շարքերում ոչ մի կին չկա:
Տնտեսական փորձագետների խմբում հիմնականում Թրամփի ընկերներն են ու գործընկերները: Նրանցից է մագնատ Հարոլդ Հեմմը, անշարժ գույքի ոլորտում խոշոր ներդրողներ Թոմ Բերաքը ու Սթիվ Ռոթը, թոփ մենեջերներ Սթիվեն Մնուչինը ու Ջոն Փոլսոնը, բանկիրներ Սթիվեն Կալկը ու Էնդի Բիլը, ֆինանսագետ Սթիվեն Ֆայնբերգը, ծխախոտային ընկերության ղեկավար Հովարդ Լորբերը, մետաղաձուլական ինդուստրիայի ոլորտում ձեռներեց Դեն ԴիՄիկկոն, Քալիֆորնիական համալսարանի ժամանակակից բիզնեսի տեսության ոլորտի պրոֆեսոր Փիթեր Նավարոն, Պետդեպարտամենտի ու Ֆինանսների նախարարության նախկին բարձրաստիճան չինովնիկ Դեւիդ Մալփեսսը ու հարկային փորձագետ Սթիվեն Մորը:
The Washington Post-ի գնահատականով Թրամփի ընտրությունը կասկածի տակ է դնում նրա նախընտրական քարոզչության պոպուլիստական ուղերձը՝ ամերիկացիների միջին խավի փրկության մասին: