Ուկրաինան 2017-ին կսկսի ուրան ներկրել Ավստրալիայից
ՄիջազգայինՈւկրաինան հույս ունի 2017-ին սկսել ուրանի մատակարարումը Ավստրալիայից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել է Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Նիկոլայ Կուլիչինը:
Վերջինս հիշեցրել է, որ գարնանը Ուկրաինան և Ավստրալիան համաձայնագիր են ստորագրել միջուկային վառելիքի հումքի մատակարարման մասին, ինչը զգալի աջակցություն կլինի Ավստրալիայի միջուկային ոլորտին:
Դեսպանի խոսքով` Ավստրալիան պատրաստակամություն է հայտնել բավարարել Ուկրաինայի միջուկային վառելիքի պահանջարկի 30-70 տոկոսը, ինչը նշանակում է, որ Ավստրալիան կարող է միջուկային վառելիքի ռազմավարական մատակարար դառնալ ուկրաինական ատոմակայանների համար:
Մարտին Ուկրաինան և Ավստրալիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ նպատակով օգտագործվող միջուկային էներգիայի ոլորտում համագործակցելու մասին: