Իրաքում ԻՊ ահաբեկիչները 85 մարդու են սպանել
ՄիջազգայինԻրաքի հյուսիսում գտնվող Կիրկուկ նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են տեղի 85 բնակչի: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Al Sumaria հեռուստաալիքին:
Աշխարհազորայինների առաջնորոներից Ջեբար ալ-Մաամունին հայտնել է, որ զանգվածային կոտորածը տեղի է ունեցել Խավիջա քաղաքում: Հետախուզության տվյալներով, նրանց մեջ կան նաև կանայք և երեխաներ:
Ներկա պահին ծայրահեղականների մոտ, որոնց վերահսկողության տակ է գտնվում նաև այս քաղաքը, գերի են հարյուրավոր ընտանիքներ: Այս մարդկանց նույնպես սպառնում է մահը: Ալ-Մաամունին կոչ է արել կառավարական ուժերին և աշխարհազորայիններին ակտիվ գործողություններ ձեռնարկել բնակավայրն ազատագրելու համար:
ՄԱԿ-ի տվյալներով, օգոստոսի 4-ին ԻՊ ահաբեկիչները գերի են վերցրել մոտ 3000 մարդու, ովքեր փորձել են փախչել Խավիջայից և դրա շրջակայքից: