Դոնալդ Թրամփն ակամա դարձել է Պուտինի գործակալը. ԿՀՎ-ի նախկին ղեկավար
ՄիջազգայինԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփն ակամայից դարձել է Կրեմլի գործակալը: DW.com-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքլ Մորելը:
Վերջինիս կարծիքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` որպես նախկին կադրային հետախույզ, կարողանում է «հայտնաբերել մարդկանց խոցելի տեղերը և օգտագործել դրանք»:
Ինչպես ենթադրում է Մորելը` Պուտինը ԱՄՆ-ում անցկացված նախորդ փրայմերիզի ժամանակ հենց դա էլ արել է. խաղացել է Թրամփի թույլ կողմերի հետ` հաճոյախոսություններ անելով նրան:
Մորելի խոսքով` Թրամփն արձագանքել է ինչպես Պուտինը ցանկանում էր` հայտարարելով, որ Ռուսաստանը «մեծ տերություն է»: ԿՀՎ-ի նախկին ղեկավարը Թրամփին մեղադրում է նաև ոչ թե ամերիկյան, այլ ռուսական շահերը պաշտպանելու մեջ` ընդգծելով այն հանգամանքը, որ հանրապետական թեկնածուն կողմ է Ղրիմի «անեքսիային»: