Անգլիայում Հենրիխ Մխիթարյանի առաջին տիտղոսի սպասումով. Բուքմեյքերների կանխատեսումը
Սպորտsport.news.am-ը գրում է.
Անգլիայում օգոստոսի 7-ին մեկնարկում է ֆուտբոլային մրցաշրջանը: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Պրեմյեր լիգայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» եւ երկրի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» կվիճարկեն Անգլիայի սուպերգավաթը:
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը», որի հաղթանակի գործակիցը 1.90 է: Ոչ ոքին հիմնական ժամանակում ստացել է 3.60 գործակիցը: Իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած «Լեսթերի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4.50:
Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հանդիպմանը:
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: