Ավստրալիայում երեկույթի ժամանակ մեկ մարդ զոհվել, վեցը վիրավորվել է
ՄիջազգայինԱվստրալիայում երեկույթի ժամանակ ստացած դանակի հարվածների հետևանքով 16-ամյա դեռահաս է սպանվել: Այդ մասին հաղորդել է BNO News գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեի քաղաքամերձում՝ տեղական ժամանակով կեսգիշերից հետո:
Ըստ գործակալության տվյալների՝ ևս վեցը վիրավոր է: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է դեպքի պատճառները: