Ճապոնիայում շոգի պատճառով 700 մարդ է հոսպիտալացվել
ՄիջազգայինՃապոնիայում շոգի պատճառով 674 մարդ է հոսպիտալացվել, նրանցից մեկը գտնվում է ծանր անգիտակից վիճակում, փոխանցում է РИА Новости-ն:
Ջերմային հարվածով 78-ամյա կինն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Տոտիգի նահանգում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:
929 օդերևութաբանական կետերից 690-ում գրանցվել է 30 աստիճանից բարձր ջերմաստիճան, 113 կետերում` 35-ից բարձր: Օիտա և Օսական շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 38-ը, Կիոտոյում` 37.9-ը, Ֆուկուսիմայու և Կոֆուում` 36.5-ը:
Կիրակի օդերևութաբանները խոստանում են ջերմաստիճանի նվազում:
Ճապոնիայում օգոստոսի սկզբին շոգի պատճառով մեկ օրում 5 մարդ է մահացել, 430-ը հոսպիտալացվել: