Տոկիոյի ծոցում բեռնանավերի բախումը հանգեցրել է վառելիքի արտահոսքի
ՄիջազգայինՏոկիոյի ծոցում՝ Կավասակի քաղաքից ոչ հեռու գտնվող Կեյհին նավահանգստում երկու բեռնանավեր են բախվել: Բախման հետեւանքով նավերից մեկից դիզելային վառելիքի արտահոսք է սկսվել: Այս մասին հաղորդում է NHKհեռուստաալիքը:
Ճապոնական առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ բախվել են ճապոնական եւ Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնանավերը: Պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Ըստ Gazeta-ի՝ բախման ժամանակ ճապոնական նավում անձնակազմի 3 անդամ է եղել, ոչ ոք չի տուժել: Նավը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է անցել: