ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել
ՄիջազգայինԱմերիկյան Միսուրի նահանգի Սենթ Լյուիս քաղաքի Fubar գիշերային ակումբի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ է տուժել, փոխանցում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշում է, որ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում: Նրանցից 2-ն ինքնուրույն հասել են մինչև մոտակա հիվանդանոցներ: Եվս 3-ը օգնության են դիմել հարևան բարում և ոստիկանություն կանչել:
Միջադեպը տեղի է ունեցել ակումբի մուտքի առջև շաբաթ մոտ ժամը 21:45-ին: Ըստ ոստիկանության տվյալների`բոլոր մասնակիցները ծանոթ են եղել: Նրանց միջև վեճ է առաջացել, մեկը հանել է զենքը և սկսվել է հրաձգությունը:
Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնում կասկածյալների մասին տեղեկությունները: