ԱՄՆ-ն մտադիր է պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ քննարկելու Գյուլենի արտահանձնումը. Anadolu
ՄիջազգայինԱՄՆ արդարդարադատության նախարարությունը նախատեսում է հաջորդ շաբաթ պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ քննարկելու ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շուրջ ստեղծված իրադրությունը, որի արտահանձնմանն է փորձում հասնել պաշտոնական Անկարան, տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը երկրի արդարադատության նախարարության աղբյուրի հղումով։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ պատվիրակություն ուղարկելու մասին որոշումն ընդունվել է Գյուլենի արտահանձնման շուրջ թուրքական և ամերիկյան կողմի միջև նամակագրության ժամանակ։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրել են երկրում հուլիսի 15–ին տեղի ունեցած հեղաշրջման կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ և ԱՄՆ–ից պահանջել են արտահանձնել թուրք քարոզիչին։
Ինքը՝ Գյուլենը հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին և դատապարտել այն։ Թուրքիայի իշխանությունները դրանից հետո հայտարարել են, որ երկրորդ անգամ են հարցում ուղարկել և ԱՄՆ–ից պահանջել Գյուլենի արտահանձնումը, մինչդեռ ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են, որ տեղյակ չեն երկրորդ հարցման մասին։