Թայվանի օդանավակայանում անփութության պատճառով ավելի քան 1000 թութակ է սատկել
ՄիջազգայինԹայվան կղզու Թաոյուան միջազգային օդանավակայանում` աշխատակիցների անփութության պատճառով շաբաթ օրն ավելի քան 1000 թութակ է սատկել՝ շոգի պատճառով, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ օդանավակայանի աշխատակիցները խախտել են կենդանիների տեղափոխման գործընթացը` թողնելով նրանց շոգին և հերմետիկ փակ արկղերում, ինչի հետևանքով նրանք սատկել են:
Նշվում է, որ ավելի քան 1000 թութակները, ինչպես նաև մեկ կատու և մեկ շուն պետք է China Airlines ավիաընկերության չվերթով տեղափոխվեին Կուալա Լումպուր: Սակայն կենդանիների գրանցման գործընթացն ավելի արագ է անցկացվել, քան սպասվում էր, ինչից հետո աշխատակիցները նրանց պարզապես թողել են շոգին` սպասելու իրենց բեռնմանը:
Համաձայն կանոնների, կենդանիներին արգելվում է տեղավորել հատուկ արկղերի մեջ թռիչքից ոչ ավելի քան 30 րոպե առաջ, ինչպես նաև անհրաժեշտ է օգտագործել հատուկ արկղեր, որոնցում կենդանիները կարող են նորմալ շնչել:
Ընկերությունը, որն զբաղվել է չվերթի սպասարկմամբ և կենդանիների բեռնմամբ, ներողություն է խնդրել պատահածի համար` խոստանալով պատժել մեղավորներին: