Բողոքի ակցիա Չիկագոյում՝ ընդդեմ սևամորթների սպանության
ՄիջազգայինԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում սկսվել է բողոքի ակցիա ոստիկանության կողմից սևամորթ դեռահասի սպանության տեսագրության հրապարակումից հետո: Այս մասին հայտնում է Chicago Trubune-ը:
Ցուցարարները հավաքվել են քաղաքի հարավային մասում: Նրանք բացականչում են՝ «Ոստիկանները սպանում են մեզ», «Դադարեցրեք ռասիստական ոստիկանական ահաբեկչությունը»: Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվել է օղակի մեջ առնել ցուցարարներին:
Ցույցը կազմակերպվել է տեսագրության հրապարակումից հետո, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները կրակում և բռնում 18-ամյա սևամորթ Փոլ Օ’Նիլին, ով փորձում է թաքնվել առևանգված ավտոմեքենայում: Արդյունքում նա մահանում է ստացած հրազենային վնասվածքներից:
Ոստիկանները, որոնց գործողությունները համարվել են լիազորությունների չարաշահում, հեռացվել են աշխատանքից: