Սեպտեմբերին Sony-ն 982 մլն դոլարի պարտատոմսեր կթողարկի
ՄիջազգայինՃապոնական Sony ընկերությունը ցանկանում է 982 մլն դոլարի միջոցներ ներգրավել՝ այս տարվա սեպտեմբերին կորպորատիվ պարտատոմսեր թողարկելով: Այս մասին հաղորդում է Nikkei պարբերականը:
Թողարկման ժամկետներն ու պայմանները դեռեւս հստակ չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք ուղղակի պարտատոմսեր կլինեն՝ 5-10 տարի ժամկետով: Կապված պահանջարկից՝ գումարը կարող է ավելանալ:
Ըստ Gazeta-ի՝ վերջին անգամ Sony-ն պարտատոմսեր թողարկել է 2013 թվականի հունիսին եւ կարողացել մանր ներդրողներից 150 մլրդ իեն ներգրավել: 2016 ֆինանսական տարում ընկերությունը 300 մլրդ իենի (2.966 մլրդ դոլար) չափով օպերացիոն շահույթ է կանխատեսում, ինչը 2%-ով ավելի է նախորդ արդյունքից: