Ֆրանցիսկոս պապը Ռիո-դե-Ժանեյրոյում ողջունել է փախստականների թիմին
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ անձնական ուղերձ է ուղղել փախստական մարզիկներին, ովքեր պատմության ընթացքում առաջին անգամ հանդես են գալիս Օլիմպիական խաղերին: Պապը շաբաթ իր աջակցությունն է հայտնել ողջ աշխարհի փախստականներին այն պային, երբ պատերազմներն ու աղքատությունը ամեն օր ավելացնում են այն մարդկանց թիվը, ովքեր ստիպված են լքել իրենց երկրները:
Ֆրանցիսկոսը դիմելով փախստականներին՝ հույս է հայտնել, որ մարզիկների շնորհիվ մարդիկ կհասկանան, որ մոլորակի վրա խաղաղությունը հնարավոր է: Պապը խոստացել է հետևել այդ հավաքականի մրցապայքարին:
Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 21-ին: