Շոտլանդացի արիստոկրատը Քենիայում ձերբակալվել է թմրանյութի տեղափոխման համար
ՄիջազգայինՔենիայում սկսվել է պետության պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակի մաքսանենգության գործով դատական գործընթացը: Մեղադրյալների աթոռին, բացի տեղացի բնակիչներից, հայտնվել է նաև 30-ամյա շոտլանդացի Ջեք Մերիանը, ով Շոտլանդիայի հայտնի Քեմբելներ արիստոկրատ տոհմի ներկայացուցիչ է, գրում է The Guardian-ը:
Մերիանը, ով արդեն ներկայացել է դատարան քենիացի Ռոյ Ֆրենսիս Մվանթխիի հետ, պնդում է, որ անմեղ է: Այնուամենայնիվ, հետաքննության վարկածով, շոտլանդացին Բրազիլիայից Քենիա 100 կգ կոկայինի խմբաքանակի տեղափոխման կազմակերպիչն է:
Թմրանյութերի խմբաքանակը հայտնաբերվել է քենիացի ոստիկանների կողմից թմրանյութերի դեմ պայքարի հարցով ամերիկյան գործակալության աշխատակիցների հետ համատեղ, ովքեր Բրազիլիայից ուղարկվել են քենիական նավահանգիստ:
Ենթադրվում է, որ կոկայինն ուղարկվում էր երկրից երկիր, որպեսզի մաքրվեն հետքերը, քանի այն չի հայտնվել Քենիայում շաքարի անվան ներքո, որն ուղարկվում էր Ուգանդա:
Նավում իրավապահները հայտնաբերել են փաստաթղթեր այն մասին, որ նավն օգտագործվել է Mshale Uganda Limited ընկերության բեռի տեղափոխման համար, որի տնօրենն է Մերիանը:
Նշվում է, որ եթե շոտլանդացին, ով Շոտլանդիայի ամենահին արիստոկրատ տոհմի ներկայացուցիչ է, մեղավոր ճանաչվի, տեղի օրենքների համաձայն նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ: