Պարզվել է Գերմանիայում սրճարան գրաված տղամարդու ինքնությունը
ՄիջազգայինԳերմանական Սաարբյուկեն քաղաքում սրճարան գրաված զինված տղամարդը կապի մեջ չի մտում, նրա ինքնությունը պարզվել է սրճարանում պատանդներ չկան: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք փորձում ենք կապ հաստատել նրա հետ, բայց նա մերժում է մեր փորձերը: Նա նստել է սրճարանում եւ լռում է»,- նշել է աղբյուրը՝ հաստատելով, որ տեղում բանակցողներ եւ հոգեբաններ են աշխատում, քաղաքի այդ հատվածը շրջափակված է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տղամարդը Սաարբրյուկենի բնակիչ է, 43 տարեկան: Ականատեսներից մեկի հավաստմամբ՝ տղամարդու հագուստի վրա արյան հետքեր են եղել, բայց տեղեկությունն առայժմ չի հաստատվել: