Թայլանդում հանրաքվեում հաղթում են նոր Սահմանադրության կողմնակիցները
ՄիջազգայինԹայլանդում նոր Սահմանադրության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 60%-ը սատարել է կառավարության ներկայացրած նախագիծը: Այս մասին հաղորդում է տեղական պետական Thai PBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ տվյալները:
Նոր Սահմանադրության ընդունումը ճանապարհ է բացում 2017 թվականին ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար՝ առաջինը 2011 թվականից ի վեր:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ներկայում հաշվարկվել է քվեաթերթիկների 75%-ը, որոնց 62%-ը նոր Սահմանադրության ընդոունման օգտին է, 32%-ը՝ դեմ: