«Իսլամական պետությունն» ստանձնել է Բելգիայում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը. ԶԼՄ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ոստիկանների վրա մաչետեով (դանակի տեսակ) տղամարդու հարձակման պատասխանատվությունը։ Հարձակումն օգոստոսի 6-ին տեղի էր ունեցել բելգիական Շարլերուա քաղաքում։ Ինչպես հաղորդւոմ է «Արմենպրես»-ը, վկայակոչելովՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է AFP գործակալությունը։
Հարձակվողը եղել է մի ալժիրցի, որը նախկինում մեղադրվել է հանցագործությունների համար։
Օգոստոսի 6-ին տղամարդն «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է Շարլեռուայի կենտրոնի ոստիկանության բաժնում գտնվող երկու ոստիկանների վրա։ Ոստիկաններից մեկը կրակել է հանցագործի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Ոստիկանները դանակի հարվածներից կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներ են ստացել։
Լուսանկարը՝ EPA/STEPHANIE LECOCQ/ ՏԱՍՍ