Գերմանիայում ձերբակալել են սրճարանը գրաված տղամարդուն
ՄիջազգայինԳերմանիայում ոստիկանները ձերբակալել են Սաարբրյուկեն քաղաքում սրճարանը գրաված տղամարդուն: Այս մասին հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները:
Գրոհի ընթացքում տղամարդուն գտել են մառանում: Ընդ որում, ըստ Ինտերֆաքսի, չեն հաստատվել տեղեկություններն այն մասին, որ նա զինված է:
Ենթադրվում է, որ ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի: Իրավապահների հաղորդմամբ՝ նրա մարմնի վրա թեթեւ վնասվածքներ կան: Տղամարդը հիվանդանոցում է, նրա հետ արդեն հոգեբան է աշխատում: