Վրաստանի կառավարությունը որոշել է զբաղվել թոշակառուների զբաղվածության խնդրով
ՄիջազգայինՎրաստանի կառավարությունն այժմ աշխատում է թոշակառուներին աշխատանքով ապահովելուն միտված «Կյանքը շարունակվում է» անվանումը կրող ծրագրի վրա:
Ինչպես հայտնել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ծրագիրը միտված է թոշակառուներին աշխատանքով ապահովելուն: Այն նախատեսում է հարկային արտոնություններ այն ընկերություններին, որոնք աշխատատեղ կառաջարկեն թոշակառուներին:
«Սա ոչ մի պարագայում չի նշանակում թոշակների կամ սոցիալական արտոնությունների վերացում: Սա հավելյալ եկամուտ է, որպեսզի նրանք, ովքեր ունեն փորձ եւ ներուժ, կարողանան թեկուզ փոքր մասշտաբով այն իրացնել եւ փոխանցել երիտասարդ սերունդին», - հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետի խոսքով, ծրագրի վրա աշխատում են աշխատանքի, առողջապահության ու սոցիալական ապահովության նախարարությունը եւ ֆաինանսների նախարարությունը:
Վրաստանում ապրում է 3,7 մլն մարդ, որոնց 20% թոշակառուներ են: Հուլիսի 1-ին տարիքային թոշակառուները ստանում են 180 լարի (շուրջ 77 դոլար):