Բելառուս - Հայաստան՝ 4:1
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Մինսկում ընկերական հանդիպում է անցկացրել Բելառուսի Մ-19 հավաքականի հետ եւ պարտվել է 1:4 հաշվով, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Առաջին խաղակեսն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում աչքի է ընկել Էրիկ Պետրոսյանը: Ընդմիջումից հետո դաշտի տերերը երեք գոլ են խփել եւ հաղթանակ են տարել:
Երկրորդ ընկերական հանդիպումը Բելառուսի եւ Հայաստանի Մ-19 հավաքականները կանցկացնեն օգոստոսի 9-ին: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: