Վլադիմիր Մարգարյանը մեկնարկել է հաղթանակով
ՍպորտՌիո դե Ժանեյրոյի օլիմպիական մարզադահլիճում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն ավարտել է իր մենամարտը: Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տարել, Ֆիջին ներկայացնող Ուինսթոն Հիլի նկատմամբ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարներն առավելությունը տվել են հայ մարզիկին: 1/16 եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը կլինի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, Պեկինի բրոնզե մեդալակիր, կուբացի Ռոնիել Իգլեսիասը: Այդ մրցամարտը կկայանա օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով 20.15-ին: