Մայքլ Ֆելփսը նվաճել է իր 19-րդ օլիմպիական ոսկին
ՍպորտԱՄՆ-ի հավաքականի կազմում Ռիոյի oլիմպիական խաղերի լողի ազատ ոճի 4х100 մետր էստաֆետում Մայքլ Ֆելփսը նվաճել է իր 19-րդ օլիմպիական ոսկին : «Արմենպրես»-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի հավաքականը, Ֆելփս, Դրեսել, Հելդ, Էդրիան կազմով, տարածությունն անցել է 3.09.92 վայրկյանում:
Ամերիկացիները առաջ են անցել Ֆրանսիայից, Ավստրալիայից ու Ռուսաստանից: Մայքլ Ֆելփսը դարձել է պատմության առաջին մարզիկը, ով օլիմպիադաներում նվաճել է 19 ոսկե մեդալ: