Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Ապրիլյան հերոսամարտերի մասնակից Հարություն Մովսիսյանը զինծառայությունն ավարտել է պետական պարգեւով

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, Հայոց բանակի արդեն նախկին զինծառայող, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից Հարություն Մովսիսյանը զորացրվել եւ տուն է վերադարձել պետական պարգեւով՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, Հարություն Մովսիսյանն իր եղբայր Գարիկի  հետ միասին  Մարտակերտի ուղղությամբ տեղակայված  զորամասի կազմում մասնակցել է Ապրիլյան հերոսամարտերին, եւ նրանց ծնողներն անսահման երջանիկ են, որ իրենց որդիները ոչ միայն ողջ ու առողջ են դուրս եկել պատերազմական գործողություններից, այլ նաեւ նրանցից մեկը տուն է վերադարձել պետական պարգեւի արժանացած»,-ներկայացրեց գյուղապետը: Հարությունի եւ Գարիկի հայր Հայկ Մովսիսյանը նույնպես բարձրաձայնեց իր հպարտությունը, ուրախությունն ու երջանկությունը.»Բառերով դժվար է նկարագրել, թե մեր ընտանիքով ու հարազատներով ինչ ապրումների մեջ էինք  ապրիլի առաջին օրերի ընթացքում: Մենք ընդամենը այս երկու տղաներն ունենք, ովքեր այդ ծանր օրերին միասին գտնվում  էին պատերազմի մեջ: Մեր հույսը մնացել էր միայն Աստծուն:Հպարտ եւ ուրախ եմ, որ ավագ որդիս ողջ ու հերոսացած տուն դարձավ եւ հավատում եմ, որ նույն կերպ էլ կրտսեր տղայիս կդիմավորեմ մեկ տարի հետո»-ասաց Հայկ Մովսիսյանը:

Ապրիլյան հերոսամարտերից առած դասերի եւ նշանակության, Հայոց բանակի մարտունակության, իր հրամանատարների սխրալի կերպարների, ապագա անելիքների մասին «Արմենպրես»-ի հետ կիսվեց Հարություն Մովսիսյանը:»Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ես մարտական հատուկ հանձնարարություն ստացա՝ պահպանել մեր գնդի դրոշը:Թշնամին անընդհատ հրետակոծում էր մեր զորամասի տարածքը, որն անօդաչու թռչող սարքերի կողմից հայտնաբերվել էր եւ գտնվում էր ուղիղ նշանառության տակ: Կարճ ժամանակի ընթացքում մեր զորամասի ողջ անձնակազմը դիրքավորվեց թշնամուն արդ են  անտեսանելի տեղում, եւ նա ստիպված  աննպատակ հրետակոծում էր միայն շինություններն ու զորամասի դատարկ տարածքը:Գնդի դրոշը տեղափոխել ենք Ներքին Հոռաթաղ գյուղ, որտեղ էլ կազմակերպել ենք նրա ուժեղացված պահպանությունը:Դիմակայել ենք թշնամու կրակահերթերն ու հարձակումները՝ տալով համարժեք պատասխան նրա յուրաքանչյուր գործողության դիմաց: Բարեբախտաբար, մեր զորամասը շատ կորուստներ չտվեց, բացի նրանից, որ տարածքի ականապատման ժամանակ  ականի պայթյունից մեր ծառայակից Նորայր Զախարյանը կորցրեց ոտքը: Իսկ ես պետական պարգեւի արժանացել եմ հատուկ մեր դրոշի պահպանության հանձնարարությունն անթերի կատարելու համար»,-ներկայացրեց Հարություն Մովսիսյանը:Հայոց բանակի նախկին զինծառայողն ակնածանքով խոսեց Ապրիլյան հերոսամարտերի հաղթանակը կռած իր հրամանատարների մասին:»Անկեղծ ասած, մինչ Ապրիլյան հերոսամարտերը մենք մեր հրամանատարներին հարգում էինք որպես սովարական մարդկանց  ու հրամանատարների՝ ըստ արժանվույն չգնահատելով նրանց դերն Արցախն ազատագրելու գործում: Ապրիլյան հերոսամարտի ընթացքում մենք հասկացանք, թե մեր հրամանատարների համար ինչպիսի նշանակություն ունի ազատագրված յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանությունը, թե ինչ քաջ ու հայրենասեր մարդիկ են նրանք՝ մեծարանքի արժանի:Մենք էլ մեզ հպարտ ենք զգում, որ այդ ծանր օրերին եղել ենք նրանց կողքին, հայրենիքի պաշտպանության դիրքերում:Եղբորս տեսակցելու նպատակով հաճախակի կլինեմ մեր զորամասում, կտեսակցեմ նաեւ հրամանատարներիս ու ծառայակիցներիս, կշարունակեմ ուսումս Երեւանի ճարտարագիտական համալսարանում, այսուհետ հայրենիքիս ու ծնողներիս կծառայեմ խաղաղ աշխատանքում: Բայց եթե, Աստված չանի, թշնամին նորից փորձի պատերազմ սկսել, ես կամավոր կգնամ իմ զորամաս եւ կգլխավորեմ մեր հրա ձգային դասակի իմ ջոկը, որ վստահված էր ինձ»,-ավարտեց Հարությունը:

Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ Հայոց բանակի շարքերում ծառայում են 63 ձորագյուղցիներ:2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում Ձորագյուղից հայոց բանակ են զորակոչվել 11 նորակոչիկ, զորացրվել եւ տուն են վերադարձել 9 ժամկետային զինծառայող:»Գյուղապետարանի կողմից դրամական խրախուսանքի են արժանանում սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաները: Հարությունը սոցիալապես անապահով ընտանիքից է, ով եւս արժանացել է նաեւ մեր դրամական խրախուսանքին»-հավաստեց համայնքի ղեկավարը

Խոսրով Խլղաթյան

Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ին