Խեսե. Ուրախ եմ «ՊՍԺ»-ին միանալու համար
ՍպորտՖրանսիական «Պարի Սեն Ժերմենը» ևս հաստատել է կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսի տրանսֆերը Մադրիդի «Ռեալից» գնելու փաստը։ Իսպանացի ֆուտբոլիստն արդեն ներկայացվել է որպես Ֆրանսիայի չեմպիոնների ֆուտբոլիստ։ Խեսեն 5 տարով պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
-Ես ուրախ եմ »ՊՍԺ»-ին միանալու համար։ Սա Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է։ Ես մեծ նպատակներ ունեմ, ինչպես այս ակումբը, և հաճելի է Ունաի Էմերիի հետ աշխատելու հնարավորություն ստանալը։ Նա հիանալի հեղինակություն ունի Իսպանիայում և ամբողջ աշխարհում շնորհիվ իր մարզչական ունակությունների։
Անհամբերությամբ եմ սպասում իմ կարիերայում նոր էջի սկսվելուն,-ասել է Խեսեն մամուլի ասուլիսի ժամանակ։