Ալեգրի. Պոգբայի հետ հրաժեշտ չի եղել
Սպորտ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերքել է տեղեկությունները, թե հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվող կիսապաշտպան Պոլ Պոգբային։
-Ոչ մի հրաժեշտ չի եղել, ես որևէ տեղեկություն չունեմ։ Կարող եմ խոսել միայն «Վեսթ Հեմի» դեմ ընկերական հանդիպման մասին, որում մենք հաղթեցինք։ Եթե Պոլը գնա «Յունայթեդ», ես ստիպված կլինեմ նրան հրաժեշտ տալ,-ասել է Ալեգրին «Football Italia»-ի փոխանցմամբ։
Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ Պոգբան բուժզննում է անցնում անգլիական ակումբում։ Ոչ պաշտոնական տվյալներով ֆրանսիացու տրանսֆերը կարժենա 110 միլիոն եվրո։