Դել Բոսկե. «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հասկացան, որ ամենաշատն իրենք են տուժում
ՍպորտԻսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կրկին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև մրցակցությանն ու լարված հարաբերություններին, ինչը, նրա հաղորդմամբ, շատ է վնասել հավաքականին։ Թիմերի խաղացողների միջև լարվածությունը գագաթնակետին էր հասել հատկապես այն տարիներին, երբ մադրիդյան ակումբը գլխավորում էր Ժոզե Մոուրինյուն։
-Դրանք դժվար ժամանակներ էին։ Այդ թիմերի միջև միշտ էլ հակամարտություն եղել է և շարունակվում է։ Իմ առաջադրանքն էր հասկացնել ֆուտբոլիստներին, որ առաջին հերթին իրենք են պարտվում։ Նրանք ոչ մեկի համար օրինակ չէին ծառայում։ Իրենց գործողությունները հեռուստացույցով տեսնելով միայն «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հասկացան, որ այդ ամենից ամենաշատը հենց իրենք են տուժում,-դել Բոսկեի խոսքն է փոխանցում «Marca»-ն։
Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-13 թվականներին։