Սիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով քանդվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով քանդվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մանկական հիվանդանոցը: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, 2 հարված հասցվել է անմիջապես հիվանդանոցի շենքին, զոհվել է 13 մարդ, այդ թվում` 5 երեխա, փոխանցում է Вести-ն:
Սիրիայում ևս մեկ հիվանդանոցի անմիջական ռմբակոծությունները բժշկական կազմակերպությունում արտասովոր դեպք են անվանել:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդագրության համաձայն, բուժհաստատությունն ամբողջությամբ անպիտան է դարձել: