Սռնան ավարտում է կարիերան հավաքականում
ՍպորտԽորվաթիայի հավաքականին ավագ Դարիո Սռնան հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու որոշման մասին:
«Հրաժետի խոսքեր ես երբեք չեմ կարող գտնել: Գիտեմ, որ ամեն ինչ հավերժ չէ: Բառերով չեմ կարող արտահայտել զգացածս հպարտությունը: Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:
Սա իմ կարիերայի ամենակարևոր, բայցևայնպես ամենատխուր օրն է: Ես եղել եմ իմ երկրի հավաքականի ավագը: Խորվաթիայում մարդիկ լավագույնից լավագույնն են: Քանի դեռ ես շնչում եմ, կլինեմ Ձեզնից մեկը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Խորվաթիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Սռնան Խորվաթիայի ազգային թիմում սկսել է հանդես գալ 2002 թվականից: