Քլինթոնը համաձայնել Է մասնակցել Թրամփի հետ բոլոր երեք բանավեճերին
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կմասնակցի իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ բոլոր երեք բանավեճերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նրա խորհրդական Ջոն Պոդեստայի հայտարարության մեջ, որը տարածել է նախկին պետքարտուղարի ընտրական շտաբը:
«Քլինթոնը հույս ունի մասնակցել բոլոր երեք նախագահական բանավեճերին, որոնք պլանավորված են անկախ հանձնախմբի կողմից: Հաշվի առնելով այն, թե որքան շատ բան է խաղաքարտի վրա դրված աշնանային ընտրություններից առաջ, նա կարծում է, որ այդ բանավեճերն ամերիկացիներին զգալի հնարավորություն կընձեռեն՝ լսելու թեկնածուների կարծիքները երկրի ապագայի համար մեծ կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: