Ֆրանկ դե Բուրը նշանակվել «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ
ՍպորտՄիլանի «Ինտեր»-ը Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո արագորեն կարողացավ նոր գլխավոր մարզիչ գտնել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով իտալական ակումբի պաշտոնական կայքը, հայտնում է, որ «Ինտեր»-ը պաշտոնապես հաստատել է` Ֆրանկ դե Բուրի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:
Հոլանդացի մասնագետը թիմի երկրպագուներին կներկայացվի օգոստոսի 9-ին: