Միջերկրական ծովում հանգստյան օրերին զոհվել է 44 փախստական
ՄիջազգայինԵվրոպական ափեր հասնելու փորձի ժամանակ Միջերկրական ծովում անցած հանգստյան օրերին զոհվել է 44 ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 8-ի դրությամբ Միջերկրականում զոհվել է կամ անհետ կորել 3176 ներգաղթյալ և փախստական, ինչը 44-ով ավելի է, քան անցած ուրբաթ։
Ընդհանուր առմամբ Միջերկրականում 2016-ին զոհվածների թիվն արդեն 1/3-ով գերազանցում է անցած տարվա 8 ամիսների տվյալները և կրկնակի ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի տվյալներից։
Ներգաղթյալների և փախստականների ընդհանուր թիվն այս տարի կազմում է 263 հազար 636՝ ներառյալ 1241 փախստականները, որոնք հանգստյան օրերին փրկվել են Սիցիլիական ծոցում։