Չավի. Գվարդիոլան ազդել է «Ռեալի» խաղաոճի վրա
Սպորտ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը գովեստի խոսքեր է ուղղել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որն այժմ մարզում է «Մանչեսթեր Սիթին»։
-«Բարսելոնայում» Գվարդիոլայի աշխատանքի առաջին տարում ֆուտբոլում հեղափոխություն սկսվեց։ Ես նկատի ունեմ ոչ միայն տիտղոսները, այլև«Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը։ Շատ արագ արդեն ոչ ոք չէր փորձում երկար փոխանցումներ կատարել։ Նույնիսկ «Ռեալն» իր խաղաոճը փոխեց։ Այնպես որ Պեպը փոխեց ոչ միայն «Բարսելոնան», այլև ամբողջ համաշխարհային ֆուտբոլը։ Ինձ թվում է՝ Գվարդիոլան այն փոքրաթիվ մարդկանցից է, որոնք ի զորու են փոխելու անգլիական ֆուտբոլը,-ասել է Չավին։