Էրդողանը խոստացել է արագացնել «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Անկարայի խնդիրներից մեկն է «Թուրքական հոսք» նախագծի արագ իրականացումը, գրում է Газета-ն:
«Այդ նախագիծն արագացնելը մեր այսօրվա խնդիրներից մեկն է, և ես կարծում եմ, որ դա ճիշտ է»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով, Թուրքիան Ռուսաստանից գնում է մոտ 28 մլրդ խմ գազ, որոնցից 18 մլրդ-ը գնում են պետական ընկերություններ, իսկ մյուս մասը`10 մլրդ-ը՝ մասնավոր ընկերություններ:
Թուրքիան պատրաստ է նաև իրականացնել «Թուրքական հոսք»-ը Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների առումով, նշել է Էրդողանը: