Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումն անակնկալ Է դարձել Արեւմուտքի համար. The New York Times
ՄիջազգայինՌուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը հակամարտության տասն ամիսներից հետո անակնկալ Է դարձել եւ տագնապ Է առաջացրել Արեւմուտքում: Այս մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The New York Times թերթը՝ մեկնաբանելով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը:
«Ոչ ոք չԷր կարող այդպիսի արմատական փովոխություններ կանխատեսել երկու պետությունների հարաբերություններում, գոնե այդպես արագ»,- գրել Է հրատարակությունն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը եւ Թուրքիան «սիրիական կոնֆլիկտի հակամարտող կողմեր են», իսկ նրանց ղեկավարների միջեւ հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական կործանիչը խփեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
Հոդվածի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախագահների հանդիպումն անցել Է «Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աճի ֆոնին»: Ինչպես նշում Է թերթը, «բուն փաստի սիմվոլիզմը, որ երկու նախկին հակառակորդները մեկտեղվել են բարեկամական զրույցի համար, բավական Էր, որպեսզի տագնապ հարուցեր Արեւմուտքի մայրաքաղաքներում», քանի որ Թուրքիան, բացի այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Է, կարեւորագույն դեր Է խաղում Եվրոպայի ջանքերում, որը փորձում Է դադարեցնել միգրանտների հոսքը Սիրիայից եւ Աֆղանստանից:
The New York Times-ի կարծիքով՝ «երկու երկրների (Թուրքիայի եւ Ռուսաստանի) միջեւ ապագա ցանկացած համաձայնություններ կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: