«Միլանի» նոր ղեկավարները ցանկանում են վերադարձնել լեգենդներին
Սպորտ«Միլանի» նոր սեփականատերերը մտադիր են իտալական ակումբ վերադարձնել թիմի լեգենդար ֆուտբոլիստներին:
Gazzetta dello Sport-ի համաձայն՝ չինացի ներդրողները քննարկում են Պաոլո Մալդինիին, Դեմետրիո Ալբերտինիին ու Ալեսանդրո Կոստակուրտային ակումբի մարզական տնօրենի պաշտոնում տեսնելու տարբերակը: Ամեն դեպքում, շատ բան կախված է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիից, որը զբաղեցրած պաշտոնից կհեռանա սեպտեմբերի 12-ին: