Պոգբա. Մոուրինյուի ղեկավարությամբ ես ավելի լավ ֆուտբոլիստ և մարդ կդառնամ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Պոլ Պոգբան հույս է հայտնել, որ կկարողանա «Ոսկե գնդակ» նվաճել Անգլիա վերադառնալուց հետոԼ
-Ամենից առաջ ես կուզենայի Անգլիայի չեմպիոն դառնալ «Ման. Յւոնայթեդի» հետ։ Ինձ չհաջողվեց դա անել նախքան հեռանալս։ Իհարկե, ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Անձամբ ինձ համար երազում եմ «Ոսկե գնդակի» մասին, սակայն սկզբում պետք է ԱՊԼ-ում հաղթել։
Մորատայի և Վարանի հետ խոսել եմ Ժոզե Մոուրինյուի մասին, և նրանք ասել են, որ այս մարզիչը հարմար է ինձ։ Նա կարող է շատ բան անել, կարող է ստիպել ավելի ջանասիրաբար աշխատել և աճել։ Մի քանի անգամ խոսել եմ նրա հետ, և նա ինձ էներգիա է տվել, դրական տրամադրել։
Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ ես ավելի լավը կդառնամ և´ որպես ֆուտբոլիստ, և´ որպես մարդ,-ասել է Պոգբան։