Ռանյերին երկարաձգել է «Լեսթերի» հետ պայմանագիրը
ՍպորտԱնգլիական «Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ 64-ամյա իտալացի մասնագետը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2020 թվականը։ Ոչ պաշտոնական տվյալներով նա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա։
-Մենք Ռանյերիին «Լեսթեր» հրավիրեցինք 12 ամիս առաջ այն հույսով, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեզ հասնել զարգացման հաջոդ աստիճանին։ Արդյունքը մեր բոլոր ակնկալիքները գերազանցեց։
Թիմն ամուր կանգնած է ոտքերի վրա և պատրաստ է առաջ շարժվել։ Ես շատ ուրախ եմ, որ Կլաուդիոն մեր թիմի ճամփորդության մի մասն է մնալու,-ասել է «Լեսթերի» փոխնախագահ Այավատ Սրիվադհանապրաբհան։
Հիշեցնենք, որ «Լեսթերը» մրցաշրջանն ավարտեց իր պատմության համար ռեկորդային նվաճմամբ՝ Անգլիայի չեմպիոնի կոչումով։