Նեյմարը կարող է զրկվել Բրազիլիայի ավագի թևկապից
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, այլևս ազգային թիմի ավագը չի լինի։
Այդպիսի որոշում է մտադիր կայացնել Բրազիլիայի նոր գլխավոր մարզիչ Տիտեն, որին պատրաստ է աջակցել երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։
23-ամյա հարձակվողը երկրպագուների և լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի մեկնարկային երկու տուրերում խաղի համար։ Շատերն են դժգոհում մրցավարի հետ Նեյմարի վիճաբանություններից և դաշտում ոչ մարզական սադրիչ պահվածքից։ Օրինակ, դրվագներից մեկում, երբ խաղը կանգնեցվել էր, զայրացած Նեյմարը գնդակը դաշտից դուրս էր նետել։
Բրազիլիայի նոր ավագի հիմնական թեկնածուն «ՊՍԺ»-ի պաշտպան Տյագո Սիլվան է։