Ռիո-2016-ի 6-րդ մրցումային օրը Հայաստանի պատվիրակությունից ելույթ կունենան երկու մարզիկ
ՍպորտՌիո-2016-ի 6-րդ մրցումային օրը Հայաստանի պատվիրակությունից ելույթ կունենան երկու մարզիկ:Առաջինը պայքարի մեջ կմտնի 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Հայ բռնցքամարտիկն առաջին փուլում կարողացել է հաղթանակով ավարտել իր մենամարտը Ֆիջին ներկայացնող Հիլ Վինսթոնի նկատմամբ: Այս փուլում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցն օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Ռոնիել Իգլեսիասն է: Մենամարտը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:15-ին:
Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկն այսօր լողորդ Վահան Մխիթարյանն է, ով հանդես է գալու 50 մետր ազատ ոճում: Վահան Մխիթարյանի մեկնարկը կլինի 20:00-ին: