Ռիո-2016-ի մեդալային հաշվարկը ՝ 6-րդ մրցումային օրվանից առաջ
Սպորտ31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 6-րդ մրցումային օրվանից առաջ, մեդալային հաշվարում առաջատարը կրկին ԱՄՆ-ի հավաքականն է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի օլիմպիական ընտրանին նվաճել է ընդհանուր 32 մեդալ, որոնցից՝ 11 ոսկե, 11 արծաթե և 10 բրոնզե: Մեդալային հաշվարկի 2-րդ տեղում Չինաստանն է ՝10 ոսկե, 5 արծաթե, և 8 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիան, համապատասխանաբար՝ 6 ոսկե, 1 արծաթե և 11 բրոնզե մեդալով:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են ՝ Ավստրալիան, Հունգարիան,Ռուսաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ նշված հերթականությամբ: