Էնրիկե․ Բոլորը ցանկանում են հաղթել «Բարսելոնային»
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է իր սաների՝ «Սամպդորիայի» դեմ ցուցադրած խաղից։ Հիշեցնենք, որ ընկերական խաղում կատալոնական թիմը 3։2 հաշվով հաղթանակ է տոնել։
-Այս խաղում գրեթե ամեն ինչ ինձ դուր եկավ։ Մրցակիցը լավ էր խաղում և պրեսսինգի էր դիմում։ Շատ գոհ եմ թիմի խաղից՝ ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի։ «Սամպդորիային» էլ շնորհավորում եմ գեղեցիկ խաղաոճ ունենալու առիթով։
Նախամրցաշրջանային փուլում ինձ հուզում է միայն ֆուտբոլիստների մարզավիճակը։ Հիմա տեսնում եմ, որ բոլորը հաջողության հասնելու մեծ ցանկություն ունեն։ Իհարկե, կան որոշ բաներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել, սակայն «Բարսելոնան» շարունակում է մնալ մրցակից, որին ցանկանում են հաղթել բոլորը,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից։