Բանգլադեշում ձերբակալել են պոտենցիալ մահապարտների
ՄիջազգայինԲանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է 5 մահապարտ-գրոհայինների, ովքեր հարձակում էին ծրագրել Դաքքայում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածները տեղի «Ջամաաթ-ուլ-Մուջահիդին» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ են:
Ձերբակալությունները կատարվել են հինգշաբթի՝ մայրաքաղաքի ծայրամասերում ռեյդի ժամանակ։ Ձերբակալվածներից 4-ը պոտենցիալ մահապարտներ են, 1-ը՝ խմբավորման անդամ, ով պետք է ռումբեր պատրաստեր։ Ոստիկանությունը հայտնաբերել է 25 դետոնատորներ և մեծաքանակ նյութեր՝ պայթուցիկ սարքերի պատրաստման համար։
Ձերբակալվածները մայրաքաղաք էին եկել երկրի հյուսիսից։
Ոստիկանության ներկայացուցիչը նաև նշել է, որ գրոհայինները հարձակումներ էին ծրագրել քաղաքի առանցքային կետերի վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։