Եմենում 2015թ. մարտից ի վեր հակամարտության զոհ է դարձել ավելի քան 3.700 խաղաղ բնակիչ
Միջազգային2015թ. մարտից մինչև 2016թ. օգոստոսի 11-ը Եմենում հակամարտության հետևանքով զոհվել է 3704 խաղաղ բնակիչ, 6.566 հոգի տուժել է: Այս մասին ուրբաթ հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Ռավինա Շամդասանին:
Ճեպազրույցի արդյունքներով մամլո հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ շարունակում են զոհվել խաղաղ քաղաքացիներ՝ չնայած կրակի դադարեցման ռեժիմին:
«Զոհերի և տուժածների թիվը վերջին մի քանի շաբաթում մշտապես աճում է: Չնայած կրակի դադարեցմանը՝ 2016թ. ապրիլի 11-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում մենք արձանագրել ենք խաղաղ բնակիչներին վերաբերող 815 դեպք, 272 մարդ զոհվել է, 543-ը վնասվածքներ ստացել»,- հաղորդվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության կայքում:
Այսպես, օգոստոսի 5-ից ՄԱԿ-ն արձանագրել է 49 զոհ և 77 տուժած: