Սոնա Պողոսյանն ավարտել է մրցելույթները «Ռիո-2016»-ում
ՍպորտՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Սոնա Պողոսյանն ավարտել է մրցելույթները «Ռիո-2016»-ում:
Կանանց 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սոնան B խմբում գրավել է երրորդ տեղը : Հայ ծանրորդուհին երկամարտում ընդհանուր արդյունքով բարձրացրել է 223 կգ: Սոնա Պողոսյանի վերջնական արդյունքը հայտնի կդառնա A խմբի ելույթների ավարտից հետո: