Մարկուս Ռեշֆորդ. Պոգբան կարող է խաղալ բոլոր դիրքերում
ՍպորտԻբրահիմովիչն ու Ռունին տիտղոսակիր խաղացողներ են, որոնցից շատ բան կարելի է սովորել, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
«Զլատանը 30-ից ավելի տիտղոս ունի, Ռունին ու Քարիկը ամենատիտղոսակիրներից են: Նրանցից շատ բան կարելի է սովորել: Դա վերաբերում է բոլոր երիտասարդներին:
Մեզ միացել է Պոգբան: Նա խաղադաշտում կարող է ամեն ինչ՝ գրոհել, պաշտպանվել, գոլային փոխանցումներ կատարել, պահեր ստեղծել: Նա բազմակողմանի խաղացող է եւ մեծ օգուտ կբերի թիմին: Մեծ հաջողություն է, որ Պոգբան մեզ հետ է»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմյեր լիգայում պայքարը կսկսի օգոստոսի 14-ին՝ Երեւանի ժամանակով 16:30-ին հյուրընկալվելով «Բորնմութին»: