Մերկելը խոշոր ընկերություններին կոչ կանի աշխատանքի ընդունել փախստականներին
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի խոշորագույն ընկերությունների ղեկավարներին հրավիրել է սեպտեմբերին տեղի ունենալիք գագաթաժողովին: Այդ ընթացքում նա կոչ է անելու ավելի շատ փախստականների ընդունել աշխատանքի, որպեսզի նրանք ինտեգրվեն երկրի տնտեսությանը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով RNS-ը:
Նշվում է, որ իշխանությունների նախաձեռնությունը ստացել է «Մենք միասին ենք» անվանումը: Պիլոտային նախագծի մեջ ներգրավված են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Siemens-ը, Evonik-ը, Opel-ը, VW-ն եւ RWE-ն: