Դել Պոտրո․ Նադալը ֆավորիտ է, բայց ես պայքարելու եմ մինչև վերջ
ՍպորտԱրգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլի՝ Ռաֆայել Նադալի հետ հանդիպմանը
-Ես չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը կատարվում է ինձ հետ։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ երկրպագուներն այնպես են աջակցում ինձ, որ էմոցիաներից ցանկանում եմ արտասվել։ Ինձ համար սա յուրահատուկ մրցաշար է, և յուրաքանչյուր խաղ եզրափակչի գին ունի։
Դեռևս չեմ ցանկանում մտածել Ռաֆայի մասին։ Իհարկե, նա ֆավորիտ է և ոսկե մեդալի հավակնորդ, բայց ես պայքարելու եմ մինչև վերջ, ուժ չեմ խնայելու,-դել Պոտրոյի խոսքը մեջբերված է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) պաշտոնական կայքից։