«Մանչեսթեր Սիթին» մեկնարկեց հաղթանակով
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայում Խոսեպ Գվարդիոլայի նորամուտը հաղթական ստացվեց։
2016-17թթ․ առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Սանդերլենդին»։ Հանդիպման արդեն 4-րդ րոպեին Պատրիկ վան Անհոլտը սեփական տուգանային հրապարակում խախտեց Ռահիմ Սթերլինգի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Ռոբերտ Մեդլին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Սերխիո Ագուերոն։

«Քաղաքայինների» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 71-րդ րոպեն, երբ գոլի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն։ Այդուհանդերձ, ոչ այնքան տպավորիչ խաղ ցուցադրող «Մանչեսթեր Սիթիին» հաջողվեց հաղթանակ տոնել մրցակցի շնորհիվ․ 87-րդ րոպեին Պատրիկ Մակնեյրը դարձավ ինքնագոլի հեղինակ։


Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 2։1
Գոլերը՝ Ագուերո 4՛/11-մետրանոց, Մակնեյր 87՛/ինքնագոլ - Դեֆո 71՛